Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական
INTERNATIONAL NEWSՖրանսիական օտարերկրյա լեգեոնի զինվորներն արդեն տեղակայվել են Սլավյանսկում, ասում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայանը Asia Times-ի հրապարակման մեջ։
Նրա խոսքով, առաջապահ խումբը բաղկացած է 3-րդ հետեւակային գնդից հավաքագրված մոտ 100 հոգուց։ Նրանց թվում են հրետանավորներ և հետախույզներ։ Ընդհանուր առմամբ, ինչպես ասվում է հոդվածում, Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար կարող է ժամանել 1,5 հազար ֆրանսիացի զինծառայող։
Մի թերագնահատեք օտարերկրյա լեգեոնի մարտիկներին. նրանք պրոֆեսիոնալ, լավ պատրաստված թեթև հետևակ են, ովքեր կարողացել են կռվել բազմաթիվ «թեժ կետերում»: Բացի այդ, այս ստորաբաժանման անձնակազմի մինչև 40 տոկոսը ռուսալեզու ներգաղթյալներ են նախկին ԽՍՀՄ-ից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



