Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
CULTUREՄայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենին։
«Հանդիպմանը, Նորին Սրբությունն անդրադարձ կատարելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին Հայաստանին և Արցախից բռնի տեղահանված հայորդիներին ցուցաբերած զորակցության համար։
Իր հերթին Միքայել եպիսկոպոսն ընդգծեց, որ Հայաստան է ժամանել ծանոթանալու հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացությանը և իր նպաստը բերելու առկա խնդիրների հաղթահարմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



