Տյումենի մարզում գետերի վարարումների պատճառով հարյուրավոր տներ են հեղեղվել
INTERNATIONAL NEWSՏյումենի մարզում Իշիմ և Տոբոլ գետերի վարարման պատճառով 47 բնակավայրերի ավելի քան 380 բնակելի շենք է հեղեղվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ Իշիմ գետի ջրի մակարդակը Իլյինկա և Աբացկոե գյուղերի տարածքներում շարունակում է նվազել։ Վիկուլովսկի շրջանում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
«47 բնակավայրերում ջրածածկ են մնացել 385 բնակելի շենք, 345 ամառանոց, 3232 կենցաղային հողատարածք, ճանապարհների 35 հատվածներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ջրածածկ բնակավայրերում կազմակերպվել են նավակներով անցումներ, իսկ ԱԻՆ աշխատակիցներն օգնել են տեղի բնակիչներին տարհանել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



