Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրում է The Guardian-ը:
Վերջին հինգ տարվա ընթացքում ԵՄ իր առաջին այցի շրջանակում Չինաստանի ղեկավարը կհանդիպի նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ:
Հայտնի է, որ Մակրոնն ու Ֆոն դեր Լեյենը նրան կոչ կանեն նվազեցնել առևտրային անհավասարակշռությունը ԵՄ երկրների հետ, ինչպես նաև օգտագործել Ռուսաստանի նկատմամբ ունեցած իր ազդեցությունը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համատեքստում:
Սիին Փարիզում դիմավորել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, որն այս կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ ասել է, որ Չինաստանի և Ֆրանսիայի միջև կապերը «միջազգային հանրության համար մոդել են խաղաղ գոյակցության և տարբեր երկրների միջև սոցիալական համակարգերի շահեկան համագործակցության համար»: