Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 6-ի գիշերը և առավոտյան Ուկրաինայի Սումիի շրջանի վրա հարձակումների պատճառով մեկ մարդ վիրավորվել է, ավելի քան 400,000-ը մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի իշխանությունները, որոնք հարձակման համար մեղադրել են Ռուսաստանին, գրում է svoboda.org-ը:
Ընդհանուր առմամբ արձանագրվել է ավիացիոն և անօդաչու սարքերի 24 հարված շրջանի էներգահամակարգին։ Հարձակումների հետևանքով 67 բնակավայր հոսանքազրկվել է, այժմ մասամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը։
Ուկրաինական բանակի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ լույս մայիսի 6-ը Ռուսաստանը 13 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինա. դրանցից 12-ը խոցվել է Սումիի շրջանի օդային տարածքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live