Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Հաղթանակի շքերթին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաղթանակի շքերթին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի ղեկավարները, բացի այդ, հրավիրվել են ԱՊՀ-ի, Միութենական պետության և ՀԱՊԿ-ի գործադիր մարմինների ղեկավարները, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մայիսի 9-ին օտարերկրյա պետությունների ղեկավարները և այլ օտարերկրյա ներկայացուցիչներ կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-ամյակին նվիրված շքերթին», - ասել է Ուշակովը:
Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։ «Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը չի կարողանա մասնակցել շքերթին, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը նույնպես վերջերս, բառացիորեն 10 օր առաջ, եկավ Մոսկվա, նրա հետ եղել են սերտ շփումներ։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ միաժամանակ Ադրբեջանում Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվում.»,- պարզաբանել է Ուշակովը։