ԵՄ-ն որոշել է ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ն ուղղել Ուկրաինայի ռազմшկան կարիքներին. Շոլց
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ երկրները կոնսենսուսի են եկել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման հարցում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նրա խոսքով՝ ԵՄ անդամները համաձայն են, որ ամբողջ շահույթի 90%-ն ուղղվելու է Ուկրաինայի ռազմական կարիքներին։
«Եվրոպայում մենք կոնսենսուս ունենք, որ ցանկանում ենք օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված չնախատեսված եկամուտը: Սա զգալի գումար է՝ տարեկան մի քանի միլիարդի չափով։ Այնտեղ մենք նաև համաձայնության եկանք, որն այժմ վերջնական տեսքի է բերվում, որ մենք նույնպես ցանկանում ենք այդ միջոցների մոտ 90%-ն օգտագործել Ուկրաինայի պաշտպանության նպատակների համար»,- ասել է Շոլցը:
ԵՄ-ն և G7-ը սկսել են քննարկել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցը 2022 թվականին Ուկրաինա ռուսական զորքերի մուտքից գրեթե անմիջապես հետո: Ի սկզբանե Եվրամիությունը նախատեսում էր այդ միջոցներն օգտագործել ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման համար։ Այնուամենայնիվ, 2024 թվականի փետրվարին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն առաջարկել է օգտագործել ստացված շահույթը զենք գնելու համար։