Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելուց արևմտյան որոշ երկրների ներկայացուցիչների հրաժարվելը Մոսկվայի կողմից պատասխան քայլերի պատճառ չի լինի, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, ես չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է, երդմնակալությունը, առաջին հերթին, պետության ղեկավարի համար գործողություն է, որը տեղի է ունենում Սահմանադրությանը համապատասխան, իհարկե, առաջին հերթին սա Ռուսաստանի քաղաքացիների համար է, այն մարդկանց համար, ովքեր քվեարկել են իրենց նախագահի օգտին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա կարծիքով՝ «մնացած ամեն ինչ երկրորդական է կամ երրորդական»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



