Yerevan, 15.January.2026,
00
:
00
BREAKING


Ի՞ նչն է կապում Արամին և Աննային

LIFE

արտ տնօրեն՝ Մայա Պողոսյան

ոճաբան՝ Եղիա Աբգարյան

լուսանկարները՝ Արտաշես Մարտիրոսյան

դիմահարդարումը՝ make up studio

վարսահարդարումը՝ Shadoyan Beauty Salon

նկարահանման վայրը՝ Any Rose

հարցազրույցները՝ Լիլիթ Խաչատուրյանի

<<Այս կինոնախագիծը հանդիսանում է ոչ քաղաքական, ռոմանտիկ կինոկատակերգություն: Մեր օրերում հաճախ կարելի է տեսնել այնպիսիներին, ովքեր իրենց տեղում չեն: Ֆիլմում ներկայացվում է այն ճշմարտությունը, որ անհատը պիտի փոխի իրեն և ոչ թե շրջապատի մարդկանց>>:

Հայկական ժամանակակից կինոկատակերգությունները մեծ ժողովրդականություն են վայելում հանրության շրջանում մարդկանց գրավելով դեպի կինոթատրոններ: 2015թ-ին նկարահանված նոր կինոկատակերգությունը, նախքան մեծ էկրան բարձրանալը, արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում: Այդ հետաքրքրությունը պատահական չէր, քանի որ ֆիլմի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի աշխատանքներին բոլորն են ծանոթ, իսկ գլխավոր դերակատարներ Արամ MP3-ին և Աննա Գրիգորյանին բոլորն են ճանաչում ու սիրում: ԷԼ Style-ը, չսպասելով ֆիլմի պրեմիերային, որոշեց իր ամանորյա համարի շապիկը տրամադրել հենց գլխավոր դերակատարներին նկարահանելով տոնական ու գունագեղ մի ֆոտոշարք, որը լի է ուրախ տրամադրությամբ և դրական հույզերով: Իհարկե, չմոռացանք նաև հարցազրույցի մասին, որի ընթացքում Արամը, Աննան և Հրանտը ներկայացրին մանրամասներ իրենց համատեղ աշխատանքի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:

Ու՞ մ կերպարն ես մարմնավորել ֆիլմում: Ինչպիսին է քո հերոսը:

Աննա Գրիգորյան.- Ես մարմնավորել եմ բժշկուհի Լիլիթի կերպարը: Նրա խառնվածքն ինձ դուր է գալիս, որովհետև համահունչ է իմ սիրելի ասույթին. <<Մի° եղիր ինչ-որ մի գույնի երանգը, այլ եղի°ր որոշակի գույն>>:  Լիլիթն ունի բնավորության այդ որոշակի գույնը, և նա միշտ պատրաստ է սատարել իր սիրելի տղամարդուն: Նրանք, ովքեր կդիտեն այս ֆիլմը, կերազեն նույնչափ մեծ սեր ունենալու մասին: Ես հաճույքով եմ խաղացել իմ դերը. ի դեպ, սա իմ առաջին գլխավոր դերն էր լիամետրաժ ֆիլմում:

Արամ MP3.- Իմ մարմնավորած հերոսը` Գրիգորը, մի երիտասարդ է, ով իր հստակ դիրքորոշումն ունի կյանքի դրական ու բացասական երևույթների նկատմամբ: Նա ի բնե այնքան էլ ինքնուրույն ու պատասխանատու չէ, սակայն հաճելի անձնավորություն է: Մասնագիտությամբ լրագրող է, բայց աշխատում է որպես բարմեն: Ֆիլմում իրադարձությունները զարգանում են այնպես, որ Գրիգորը դասեր քաղի կյանքից և գիտակցի, թե որքան հեշտ է քննադատելը, և որքան դժվար է կողմնորոշվելն ու ճիշտ վարմունք դրսևորելը, երբ ինքդ ես հայտնվում նույնպիսի իրավիճակում: Ֆիլմում Գրիգորը հանկարծ հայտնվում է հանրապետության նախագահի պաշտոնում և արդեն ստիպված է լինում այդ մեծ պատասխանատվությունը կրել իր ուսերին, ինչը նրան օգնում է հասկանալ, որ յուրաքանչյուրը պիտի լինի իր դերում և զբաղվի իր գործով:

4

Ինչպե՞ս ծնվեց այս կինոնախագիծը:

Հրանտ Երիցկինյան.- Այս պահին մանրամասներ չեմ պատմի ֆիլմի մասին, որպեսզի կինոհանդիսատեսի համար գաղտնիք մնա, և փետրվարին, երբ ֆիլմը ցուցադրվի բոլոր կինոթատրոններում, մարդիկ հաճախեն ու հետաքրքրությամբ դիտեն այն: Կասեմ միայն, որ այս գրավիչ կինոնախագիծը հանդիսանում է ոչ քաղաքական, ռոմանտիկ կինոկատակերգություն: Ես վաղուց էի ցանկանում Արամին նկարահանել գլխավոր դերում, քանի որ ֆիլմի հաջողությունը մեծապես պայմանավորված է գլխավոր դերակատարի գործոնով:

Դերասանների ընտրությունն ի՞նչ սկզբունքով է կատարվել: Նրանց հետ հեշտությամ՞բ ես աշխատել:

Հրանտ Երիցկինյան.- Թե° Արամի և թե° Աննայի համար այս ֆիլմը դեբյուտային էր, այդ իսկ պատճառով նրանք առանձնակի բծախնդրությամբ են վերաբերվել իրենց աշխատանքին: Ինչ վերաբերում է ինձ, ապա սա իմ հեղինակած երկրորդ գեղարվեստական ֆիլմն է, բայց ես այն համարում եմ երկրորդ դեբյուտային ֆիլմ: Գլխավոր հերոսի կերպարը ստեղծվել է հենց Արամի համար: Ֆիլմը նկարահանվել է 36 օրվա ընթացքում: Աշխատել ենք փոխվստահության մթնոլորտում մեկ միասնական թիմով: Իհարկե, Արամի ու Աննայի հետ վերստին կցանկանայի աշխատել:

Ո՞վ էր մտահղացման հեղինակը:

Հրանտ Երիցկինյան.- Մտահղացումն իմն էր, իսկ սցենարի հեղինակները ArmComedy-ի տղաներն են Նարեկն ու Սերգեյը: Մեր օրերում հաճախ կարելի է տեսնել այնպիսիներին, ովքեր իրենց տեղում չեն: Ֆիլմում ներկայացվում է այն ճշմարտությունը, որ անհատը պիտի փոխի իրեն և ոչ թե շրջապատի մարդկանց:

2

Ի՞նչ ընդհանրություններ ունես քո մարմնավորած հերոսուհու հետ:

Աննա Գրիգորյան.- Ընդհանրությունները բազմաթիվ են, դրանցից մեկն էլ հայրենասիրությունն է: Լիլիթի հայրենասիրությունը դրսևորվում է ոչ թե խոսքով, այլ գործով: Հայրենասիրությունը սկսվում է տարրական սկզբունքներից. եթե դու հավատարիմ չես ինքդ քեզ, քո ընտանիքին, ընկերներին, աշխատանքին և այլն, ապա հայրենասեր կոչվելու իրավունք չունես: Ե°վ ես, և° իմ հերոսուհին նպատակասլաց ենք, ուժեղ ենք և ցանկանում ենք մեր կողքին տեսնել նույնքան ուժեղ տղամարդու, ում ընկերակցությամբ կկարողանանք մեզ թույլ տալ անպաշտպան լինելու <<շռայլությունը>>: Կարծում եմ յուրաքանչյուր կին այդ մասին է երազում:

Հեշտությամ՞բ ընդունեցիր նկարահանվելու առաջարկը:

Արամ MP3.- Սցենարն ինձ ի սկզբանե շատ դուր եկավ: Հանրապետության նախագահի կերպարը մարմնավորելը ստեղծագործական հետաքրքիր <<փորձություն էր>>: Նախկինում ստացել էի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ, սակայն մերժել էի, որովհետև սցենարն ինձ հոգեհարազատ չէր եղել: Այս ֆիլմի շնորհիվ մեծ փորձառություն ձեռք բերեցի և գիտակցեցի իմ աշխատանքի ողջ բարդությունը. նկարահանվում էի երկու ամիս շարունակ, գրեթե ամեն օր:

Նկարահանման հրապարակում ի՞նչ հիշարժան դրվագներ են տեղի ունեցել:

Աննա Գրիգորյան.- Այս տարի իմ ծննդյան օրն անցկացրի նկարահանման հրապարակում: Այդ օրը նկարահանվող տեսարաններից մեկում պիտի թավայով հարվածեի Արամի գլխին, բայց այնպես հարվածեի, որ ցավ չպատճառեմ նրան: Տեսարանը նկարահանման առումով բարդ էր, և ամեն ինչ նախապես հաշվարկված էր, բայց ես շատ արագ հարվածեցի: Հուսով եմ Արամն ինձ կների այդ հարվածի համար: Ամեն դեպքում կադրում այդ ամենը շատ իրական է ստացվել:

Աննայի հետ նկարահանման հրապարակում աշխատելը հե՞շտ էր:

Արամ MP3.- Շատ հեշտ էր, որովհետև առաջին իսկ օրվանից անմիջապես հասկանում էինք իրար: Հանդիսատեսը կնկատի մեր բազմաթիվ իմպրովիզները, որոնք ևս մեր միմյանց հասկանալու արդյունքն են:

1

Ֆիլմը ցուցադրվելու՞ է Հայաստանի սահմաններից դուրս:

Հրանտ Երիցկինյան.- Այո°: Կցուցադրվի Մ. Նահանգներում, Մոսկվայում, Ղազախստանում, իհարկե նաև Հայաստանի մարզերում ու Արցախում: Այժմ բանակցություններ են տարվում այլ երկրների հետ ևս:

Ըստ քեզ հանդիսատեսին սովորաբար հաջողվու՞մ է ընկալել ռեժիսորի ասելիքը, թե՞ ոչ:

Հրանտ Երիցկինյան.- Հանդիսատեսի կարծիքն ինձ համար շատ կարևոր է: Եթե հանդիսատեսը չի ընկալել իմ աշխատանքը, ապա խնդիրն իմ մեջ է: Մերօրյա հանդիսատեսն ամեն ինչ հասկանում է, սակայն դժվար է գոհանում:

Եթե հայտնվեիր ռեժիսորական աթոռին, ի՞նչ ֆիլմ կնկարահանեիր:

Աննա Գրիգորյան.- Ռեժիսուրայով զբաղվելու մասին երբևէ չեմ մտածել, սակայն կցանկանայի, որ նկարահանվեին պատերազմի այսօր չափազանց արդիական դարձած թեմատիկայով ֆիլմեր: Ինձ հուզում է այդ թեմատիկան, և ես կխաղայի այդօրինակ ֆիլմերում:

3

Մոդելինգից եւ հաղորդավարությունից հետո դժվար չէ՞ր կինոաշխարհ մուտք գործելը:

Աննա Գրիգորյան.- Գուցեև դժվար լիներ, եթե իմ մյուս բոլոր աշխատանքները այս կամ այն կերպ չառնչվեին արվեստին և փոխկապակցված չլինեին միմյանց հետ: Արվեստը մի բարդ ու գունագեղ աշխարհ է, որը ներդաշնակ ու հոգեհարազատ է ինձ:

Քո երկրպագուները քեզ ավելի շատ սիրում են որպես դերասանի՞, հումորիստի՞, հաղորդավարի՞, թե՞ երգչի:

Արամ MP3.- Իմ երկրպագուներին նախևառաջ դուր է գալիս երգիչ Արամը, սակայն չեմ բացառում նաև դերասան Արամի տարբերակը: Իհարկե, բեմն ինձնից անբաժան է, ես պատկանում եմ երաժշտությանը, սակայն կցանկանայի, որ իմ կյանքում չզգացվեր նաև մյուս աշխատանքների պակասը:

Ի՞նչ ես զգում, երբ ինքդ քեզ տեսնում ես կադրում:

Աննա Գրիգորյան.- Հետաքրքիր զգացողություն է: Նկարահանվելն ինձ համար մեծագույն հաճույք է: Իհարկե, ծանր աշխատանք է, բայց երբ տեսնում ես արդյունքը, հոգեկան աննկարագրելի բավարարվածություն ես ապրում:

Տեսահոլովակների ռեժիսուրան այլ ոճ ու մոտեցումներ է պահանջում: Դժվար չէ՞ր տեսահոլովակներից հետո գեղարվեստական ֆիլմ նկարահանելը:

Հրանտ Երիցկինյան.- Յուրաքանչյուր նկարահանում ինքնին մեծ պատասխանատվություն է, պարզապես աշխատանքի մասշտաբներն են տարբեր: Գեղարվեստական ֆիլմի նկարահանումները պահանջում են 12-ժամյա լարված աշխատանք անկախ եղանակային պայմաններից, անկախ տարատեսակ խնդիրներից: Նկարահանումը բարդ պրոցես է և° մտավոր, և° տեխնիկական առումով:

5

Որո՞նք են քո ամենասիրելի հոբբիները: Կինոն դրանց թվու՞մ է:

Արամ MP3.- Ես միշտ էլ պահանջ եմ զգում որակյալ ֆիլմեր դիտելու: Կինոաշխարհը դեռևս մանկության տարիներից եղել է իմ տարերքը, ու թեպետ հետագայում այլ մասնագիտություն ընտրեցի, սակայն իմ հոբբին չմոռացա, և կյանքն ինձ մոտեցրեց իմ երազանքին: Ներքին ձայնս ինձ ուղղորդում էր դեպի բեմը, և ուսանողության տարիներին վերջապես ունեցա բեմում լինելու հնարավորություն ընդգրկվելով <<Ուրախների և հնարամիտների ակումբում>>:

Արդեն երկար ժամանակ է, ինչ <<Վիտամին>> ակումբը չի երեւում հեռուստաեթերում. ի՞նչն է պատճառը:

Արամ MP3.- <<Վիտամինն>> այժմ արձակուրդում է, մեզ պարզապես դադար էր պետք: Ես շարունակում եմ մնալ <<Վիտամինի>> կազմում, սակայն այժմ գլխավորապես զբաղված եմ իմ երաժշտական կարիերայով: Իհարկե, որոշ ժամանակ անց <<Վիտամինը>> անպայման կվերադառնա հեռուստաեթեր ներկայանալով փոփոխված ու թարմացված տարբերակով:

Այս պահին ուրիշ ինչ նախագծերում ես ընդգրկված:

Աննա Գրիգորյան.- Վերջին շրջանում շատ եմ նկարահանվել, և հանդիսատեսը շուտով հնարավորություն կունենա դիտելու միանգամից երեք ֆիլմ իմ մասնակցությամբ: Ֆիլմերից մեկը այս կինոկատակերգությունն է, մյուսը <<Դոմինո>> սիթքոմը, իսկ երրորդը <<Քարտբլանշ>> ֆիլմն է, որը բաղկացած է 25 մասից: Ուրախ ու հպարտ եմ, որ <<Քարտբլանշում>> ինձ առիթ է ընձեռվել նկարահանվելու Ժան Նշանյանի, Շաքե Թուխմանյանի և այլ պրոֆեսիոնալների հետ:

Ի՞նչ երաժշտական նախագծերում ես այժմ ընդգրկված եւ ի՞նչ ծրագրեր ունես:

Արամ MP3.- Գարնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգամ մեծ մենահամերգով կենդանի հնչողությամբ, սիմֆոնիկ նվագախմբի և բենդի մասնակցությամբ: Կհնչի էլեկտրոնային երաժշտություն, կլինեն զուգերգեր և հետաքրքիր անակնկալներ: Սա մի շատ բարդ և աշխատատար նախագիծ է:

Աղբյուրը` el.am
AraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBank