Տիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամա XIV-ը հոսպիտալացվել Է ԱՄՆ-ում
SOCIETYՏիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամա XIV-ը բուժվում Է ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգի Մեյոյի բժշկական կենտրոնում շագանակագեղձի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC հեռուստաալիքը: «Դա սովորական բուժընթաց Է նրա տարիքի մարդկանց համար»,- նշել են հիվանդանոցում:
80-ամյա դալայ-լամայի բուժող բժիշկը հայտարարել Է, որ հիվանդի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չկան: «Նրա օրգանիզմը լավ Է արձագանքում բուժմանը, եւ շուտով նրա վիճակը կսկսի լավանալ»,- ասել Է բժիշկը: Ավելի վաղ դալայ-լամա XIV-ն ասել Էր, որ բուժման Է մեկնելու ԱՄՆ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



