Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 83 ռուբլին
ECONOMICSՀունվարի 21-ին Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկից հետո աճել են դոլարի եւ եվրոյի փոխարժեքները, ռուբլին ճնշման տակ է գտնվում նավթի գնաանկման պատճառով: Դոլարի փոխարժեքը գերազանցել Է 83 ռուբլու նշագիծը, իսկ եվրոն նորացրել Է 2014 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշը:
Երեւանի ժամանակով ժամը 11:09-ին դոլարի փոխարժեքը հասել Է 83,007 ռուբլու՝ նախորդ փակման նշագծի նկատմամբ ավելանալով 1,61 ռուբլով: Եվրոյի փոխարժեքը հասել Է 90,57 ռուբլու՝ ավելանալով 1,75 ռուբլով: Հաջորդ րոպեներին արժույթները նշված մակարդակներից նահանջել են 10-15 կոպեկով:
Ռուբլու վրա ճնշումը ուժեղ մնում նավթի համաշխարհային գների շարունակվող անկման պատճառով: Նավթի գինը նորացրել Է 2003 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշը՝ հունվարի 20-ի երեկոյան իջնելով բարելի դիմաց 27 դոլարի նշագծից:
Տարեսկզբից նավթն Էժանացել Է 24 տոկոսով: Լոնդոնի ICE բորսայում Brent նավթի մարտյան ֆյուչերսների գնանշումը հունվարի 21-ին Երեւանի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ նվազել Է մոտավորապես 0,5 տոկոսով եւ կազմել բարելի դիմաց 27,7 դոլար:
Մինչդեռ ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինն այն կարծիքին Է, որ նավթի գները դեռեւս չեն հասել ցածրակետին: «Դա կարող Է լինել բարելի դիմաց ե՛ւ 18, ե՛ւ 16 դոլար, բայց ոչ երկար ժամանակ, այնուհետեւ, իհարկե, գները կբարձրանան»,-ասել Է Կուդրինը՝ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համարժողովի շրջանակներում ելույթ ունենալով «ՎՏԲ Կապիտալի» նախաճաշի ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: