Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան
SOCIETYՀրայր Կամենդատյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՜ հայրենակիցներ,Արաբկիրցիներ,
Հզոր հայրենիքի,հայոց էթնոսի համար ճակատագրական այս պահին, երբ մեզանից յուրաքանչյուրը մտածում է մեր երկրի պետականության ,տարածքային ամբողջականության մասին, եկել է պահը միավորելու մեր հավաքական կամքը՝ հանուն ազգային,պետականաշինության բաղձալի իդեալների։
Բագրատ Սրբազանի հոգևոր առաջնորդությամբ Տավուշի հայրենատեր շարժումը դարձել է մեր հայրենիքի անխորտակելի ապագայի խորհրդանիշը,անառիկ հայոց միջնաբերդի վերջին նվիրյալ պաշտպանը :Հարգելի Արաբկիրցիներ 2023 թվականին ես,Հրայր Կամենդատյանս,համակարգել եմ հայաքվե նախաձեռնության ստորագրահավաքը Արաբկիր համայնքում եվ Ձեր հետ միասին մեր վճռական մերժումն(10000 վավերական ստորագրություն) ենք ձևակերպել Արցախը հանձնողների քայլերի դեմ։Հիմա,կո’չ ենք անում ձեզ, հարգելի՜ Արաբկիրցիներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ Բագրատ Սրբազանին, վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում։Մեր հավաքական կամքը ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին եվ անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր,ամեն սանտիմետր։Սպասում ենք ձեզ !
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



