Եթե հանդիպեմ իմ չափ նվիրվող, հոգատար, առատաձեռն, հասուն տղամարդու, մեծ սիրով նրա հետ ընտանիք կկազմեմ. Սիլվի Բարկովա
LIFELife.panoarama.am-ի այսօրվա զրուցակիցն է հեռուստասերիալներից հայտնի երիտասարդ դերասանուհի Սիլվի Բարկովան, ով այս շրջանում ներկայանում է «Երջանկության արցունքները» նախագծում: Իր երազանքների եւ ձգտումների, ոչ հայկական արմատների ու նոր մասնագիտության մասին դերասանուհին խոսել է Life.panoarama.am-ի հետ:
-Սիլվի, որքան ժամանակ էր, ասես դադար էիք հայտարարել, բայց բոլորովին վերջերս կրկին Ձեզ էկրաններին ենք տեսնում «Երջանկության արցունքները» նախագծում: Կպատմե՞ք դադարի պատճառների մասին:
- Դադարը երկար չէր` մի քանի ամիս: Պատրաստվում էի արտերկրի հյուրախաղերիս, այդ իսկ պատճառով էլ մի պահ ակտիվ չէի։
-Հետաքրքիր է իմանալ նաեւ, թե ինչպես ստացաք նոր նախագծի առաջարկը, առհասարակ որպես դերասանուհի սկզբունքներ ունե՞ք առաջարկներն ընդունելու հարցում:
- Հրավերն ինձ արեց նախագծի ռեժիսոր, իմ լավ ընկեր Գրիգոր Դավթյանը։ Ու քանի որ մեկնելս մի քիչ ձգձգվում էր, որոշեցի ընդունել հրավերը ու մեծ սիրով նկարահանվեցի:
-Նշել էիք, որ հիմա երկրում չե՞ք, կմանրամասնե՞ք:
- Այժմ հյուրախաղերի եմ, նաև հանգիստս եմ վայելում։ Չեմ ուզում բացել փակագծերը եւ ասել, թե որտեղ եմ, բայց մտածեցի Բոլիվուդից ավելի շուտ Հոլիվուդ կհասնեմ: Շուտով կվերադառնամ:
Շարունակությունը՝ այստեղ



