Ուկրաինան Գերմանիայից կստանա 45 մլն եվրո դրամաշնորհ` էներգետիկայի ոլորտը վերականգնելու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար Գերման Գալուշչենկոն համաձայնագիր է ստորագրել գերմանական KfW բանկի հետ՝ Կիևին 45 մլն եվրոյի չափով դրամաշնորհ հատկացնելու մասին, հայտնում է kommersant.ru-ն:
Երեկ՝ մայիսի 9-ին, չհայտարարված այցով Ուկրաինա է այցելել Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն։ Նա հանդիպում է ունեցել Գալուշչենկոյի հետ, որի ընթացքում կնքվել է վերը նշված համաձայնագիրը։
Փաստաթուղթը ստորագրել են նաև «Ուկրէներգո»-ի խորհրդի նախագահ Վլադիմիր Կուդրիցկին և KfW-ի ղեկավարությունը։ Ռազմական գործողությունների սկզբից ի վեր «Ուկրէներգո»-ն, KfW-ի աջակցության շնորհիվ, ներգրավել է ավելի քան 177 միլիոն եվրո վարկեր և դրամաշնորհներ երկրում էլեկտրացանցերի վերականգնման և զարգացման համար, նշել են նախարարությունում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live