Կահիրեում Հոսնի Մուբարաքի գործով բացվել Է Վճռաբեկ դատարանի նիստը
INTERNATIONAL NEWS«Հունվարի 25-ի հեղափոխության» հինգերորդ տարեդարձից ընդամենը մի քանի օր առաջ Կահիրեում բացվել Է Վճռաբեկ դատարանի նիստը՝ նվիրված 2011 թվականի իրադարձություններին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Եգիպտոսի բարձրագույն ատյանի դատավորները, որի վճիռներն այլեւս եթակա չեն վերանայման կամ գանգատարկման, պետք Է որոշում ընդունեն հունվարյան հեղափոխության օրերին ցուցարարների սպանության գործով նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ կայացված դատավճռի վերաբերյալ:
2014 թվականի նոյեմբերին պետության նախկին ղեկավարին առաջադրված բոլոր մեղադրանքները հանվել Էին, սակայն դատախազությունն ավելի ուշ բողոքարկել Էր քրեական դատարանի որոշումը: Նիստն ընթանում Է փակ ռեժիմով, դրան ներկա Է նախկին նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



