Հայասատնը եւ Ռուսաստանը բանակցում են գազի սակագնի վերանայման հարցով
ECONOMICSՀայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին` Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով: Բանակցություններն այս պահին շարունակվում են: Հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Մենք գիտակցում ենք այդ հարցի կարևորությունը և, ելնելով դրանից, իմել ենք Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հարցով: Բանակցություններն այս պահին ընթանում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զախարյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը, Զախարյանը պատասխանեց. «Ակնկալիքների մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել: Բանակցություններն ընթանում են: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները և ինչ արդյունք կտան»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



