Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գազայում խաղաղ բնակիչների համար անվտանգ գոտի չի մնացել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան դատապարտել է մայիսի 7-ին իսրայելական բանակի կողմից Ռաֆահում ռազմական գործողության մեկնարկը, քանի որ կարծում է, որ դա աղետալի հետեւանքների է հանգեցնում Գազայի խաղաղ բնակչության համար, որն արդեն մի քանի անգամ ստիպված է եղել փոխել իր բնակության վայրը։ Այսօր Գազայում խաղաղ բնակիչները չունեն անվտանգ գոտի, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի մայիսի 10-ի կոմյունիկեում:
«Մենք կոչ ենք անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցությունների ուղի, որը միակ հնարավոր ճանապարհն է, որը տանում է դեպի պատանդների անհապաղ ազատում և տեւական զինադադարի ձեռքբերում», – դիմել են ֆրանսիացի դիվանագետները Իսրայելի իշխանություններին։
Հանրապետության անունից նրանք Իսրայելին կոչ են արել վերաբացել Ռաֆահ անցումը դեպի Եգիպտոս, որն անհրաժեշտ է ինչպես հումանիտար մուտքի, այնպես էլ առավել խոցելի բնակչության համար անկլավից հեռանալու համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live