Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մինչ հայ ժողովրդի հայրենատեր հատվածը, շարունակում է պայքարել դավաճան իշխանության դեմ՝ Ալմաթիում երեկ սկսված և ընթացող բանակցություններում շարունակվում է Հայաստանին և հայ ժողովրդին ստորացնող և կազմաքանդող կապիտուլյացիոն պայմանագրի քննարկումը: Միրզոյանարարատին պարտադրվում են պայմաններ, որը մեր ժողովրդի համար ունի արյունոտ ու կործանարար «խաղաղություն» անունը:
Իսկ Նիկոլի «խաղաղության խաչմերուկը»՝ հայ մարդու արյան և արժանապատվության հաշվին թուրքական աշխարհի և այլ երկրների փող աշխատելու բանաձև է: Նրանց հոգսը չէ, որ կորուստներից, թուրքական ազդեցությունից ու էսպանսիայից բացի՝ Հայաստանը ոչինչ չի ստանալու:
Ալմաթին բանակցությունների համար՝ ընդամենը խորհրդանշական վայր է, որտեղ 1991թ. ստորագրվել է ԱՊՀ կազմավորման մասին հռչակագիրը: Այդ հռչակագիրը, հայ ժողովրդի հիշողության և պատմության մեջ կմնա է որպես Նիկոլի կողմից Արցախի արյունոտ վաճառքը, այնուհետ՝ Հայաստանի թուլացումն ու կազմաքանդումը «ապահոված» իրավա-քաղաքական հիմք:
Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել: Վիշապի նման բռնել են այս խեղճ ժողովրդի կոկորդից ու ցմահ քամում են պետության բաղադրիչները:
Իսկ հայ ոստիկանը ոչ թե օրենքի պահպանությամբ է զբաղված, այլ առանց հասկանալու, օգնում է նիկոլական իշխանություններին՝ ոչնչացնել բոլոր հայ երեխաների վաղվա օրը, հրելով նրանց թուրքական աշխարհի ոտքի տակ:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



