Կրեմլում ռուբլու փոխարժեքի ներկայիս անկումը փլուզում չեն համարում
ECONOMICSԿրեմլում այն կարծիքին են, որ ռուբլու փոխարժեքի ներկայիս անկումը չի կարելի «փլուզում» համարել: Ավելին՝ նախագահի վարչակազմում համոզված են, որ Կենտրոնական բանկը ունի սցենարներ, որոնք թույլ կտան խուսափել իրադարձությունների նման զարգացումից: «Ես չԷի օգտագործի «փլուզում» բառը, ռուբլու փոխարժեքն իրոք փոխվում Է, բայց դա բնավ Էլ լուզում չԷ»,-հունվարի 21-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Տվյալ դեպքում հիմքեր չկան կարծելու, որ Կենտրոնական բանկը չունի իրապես փլուզումային փոփոխություններից խուսափելու կոչված սցենարներ»,-ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հիշեցրել Է, որ Ռուսաստանում գործում Է «մեգակարգավորիչ՝ Կենտրոնական բանկը, որը բավականաչափ ուշադիր հետեւում Է իրադրությանը եւ վերլուծում այն»: Ընդսմին Պեսկովը հրաժարվել Է նշել ռուբլու այն փոխարժեքը, որը կարելի Է փլուզումային համարել: «Դա իմ իրավասությունը չԷ»,-ասել Է նա: «Նման կանխատեսումները չպետք Է Կրեմլից հնչեն»,-հավելել Է Պեսկովը:
Մինչդեռ Մոսկվայի բորսայում հունվարի 21-ին ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը սակարկությունների նախորդ փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 4,59 ռուբլով եւ կազմել 85,99 ռուբլի: Դա 5,89 ռուբլով ավելի Է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին գրանցված առավելագույն ցուցանիշից: Եվրոյի փոխարժեքը բարձրացել Է 5,06 ռուբլով՝ մինչեւ 93,7 ռուբլու նշագիծ: