Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
INTERNATIONAL NEWSԻսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են մարտական գործողությունները Գազայի բոլոր հատվածներում, այդ թվում՝ Ռաֆահում: Այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին:
Նա հայտնել է, որ, մասնավորապես, հարավային հատվածում 162-րդ դիվիզիայի զորքերը շարունակում են արևելյան Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի թիրախների ոչնչացման գործողությունը։
Նրա խոսքով՝ սա նպատակաուղղված, հետախուզության կողմից ղեկավարվող գործողություն է այդ տարածքում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների դեմ, որտեղից հրթիռակոծվել է բնակելի տարածք, ընդ որում՝ մանկական խաղահրապարակ:
«Մինչ այժմ մեզ հաջողվել է տասնյակ ահաբեկիչների ոչնչացնել արևելյան Ռաֆահում, գտնել ստորգետնյա կարեւոր երթուղի և առգրավել մեծ քանակությամբ զենք։ Այսօր առավոտյան մենք համակարգել ենք արևելյան Ռաֆահի մարտական գոտուն հարակից շրջաններից ժամանակավոր տարհանումը»,- Հագարի խոսքն է մեջբերել Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը: