Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին, հայտնում է The Sun-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Քլոեն եւ Թրիստանն ունեն երկու երեխա՝ հինգ տարեկան դուստրը՝ Թրուն, եւ մեկ տարեկան որդին՝ Թաթումը։ Նշվում է, որ 39-ամյա Քլոեն ցանկանում է ընդլայնել իր ընտանիքը մինչեւ իր հոբելյանը եւ ցանկանում է երրորդ երեխային ունենալ: Սա այն դեպքում, երբ Թրիստանը բազմիցս դավաճանել է Քլոեին իրենց հարաբերությունների ընթացքում, այդ թվում՝ հղիության ժամանակ:
«Քլոեն պետք է սկսի հանդիպել մեկ ուրիշի հետ, բայց նա նախընտրում է տրվել մայրությանը»,-Heat Magazine-ին ասել է աղբյուրը: «Թրուն եւ Թաթումը այնքան արագ են մեծանում, որ նա արդեն ասում է, որ կարոտում է նորածիններին: Իհարկե, այժմ նրա կյանքում միակ տղամարդը Թրիստանն է»։
Աղբյուրի խոսքով, «նրանց միջեւ ռոմանտիկ ոչինչ չկա, բայց նրանք լավ հարաբերություններ ունեն, ուստի նա պատճառ չի տեսնում, որ նրանք այլ երեխա չունենան»։ «Չնայած իր բոլոր թերություններին, Թրիստանը հիանալի հայր է: Քլոեն առաջվա պես բարկացած չէ նրա վրա, եւ նրանք հիանալի ծնողներ են միասին:
Նա շատ է ցանկանում եւս մեկ երեխա ունենալ փոխնակ մոր միջոցով, ինչպես նախորդ անգամ: Թրիստանն այնքան էլ համոզված չէ դրանում, բայց Քլոեն վստահ է, որ կարող է համոզել նրան»։