Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի խաղարկության դասական ոճում հաղթողները հայ մարզիկներն են
SPORTԾաղկաձորում շարունակվում է զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը. երկրորդ օրը կայացան դահուկասահքի դասական ոճի կանանց 5կմ և տղամարդկանց 10կմ մրցավազքերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը կրկին անգերազանցելի էր: Երկրորդ տեղում Միքայել Միքայելյանն է, իսկ եռյակի վերջում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Սեյեդ Սեյն է:
Կանանց դասական մրցավազքում առաջին տեղում Կատյա Գալուսյանն է, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Աննա Մխիթարյանը և Մարիամ Միքայելյանը:
Հունվարի 22-ին կկայանան զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը` արագավազքի մրցումները:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



