«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիան ներկայացնող Սլիմանն իր «Mon amour» երգով սիրվեց հայ հեռուստադիտողի կողմից, իսկ մեր ազգային ժյուրին նրան շնորհեց ամենաբարձր՝ 12 միավորը։ Երգիչը հայ հանդիսատեսին խորթ չէ․ 2019 թ-ին նա Երեւանում մասնակցել էր Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին, որին ելույթ են ունեցել նաեւ այլ անվանի ֆրանսիացի աստղեր՝ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լիա Կաստելն, Քեյթ Ռայանն ու Րաֆֆի Արտոն։ Համերգի կազմակերպիչներից Աննա Կարոլինան վերհիշել է Սլիմանի երեւանյան այցն ու մի քանի արխիվային կադրերով է կիսվել։ Նա նաեւ նշել է, որ ժամանակին մտածում էին Հայաստանում կազմակերպել երգչի «անմոռանալի» համերգը, եւ հավելել է՝ գուցե «ճիշտ ժամանակն է այն իրականացնելու»։
«Սլիմանին ճանաչում եմ դեռ 2019 թ-ից: Նրա տաղանդը, իսկական արտիստ լինելը, գրագետ երգեցողությունն ու հզոր ձայնային տվյալներն ինձ համար գաղտնիք չէին, բայց «Mon amour» երգը դարձավ իմ ֆավորիտը։ Երբ 2019 թվականին Մարզահամերգային համալիրում կազմակերպեցի Ֆրանսիացի արտիստների համերգ, Սլիմանը նույն էմոցիաներով 8700 հանդիսատեսի ստիպեց հոտնկայս ծափահարել իրեն: Մենք խոստացանք, որ Հայաստանում կունենանք մի անմոռանալի մենահամերգ` իր մասնակցությամբ: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է այն իրականացնելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննան։ Նա նաեւ հրապարակել է երգչի մասնակցությամբ մի քանի լուսանկար, այդ թվում մեկը, որում Սլիմանը հայկական տարազով է։
«Եվրատեսիլ 2024»-ում Սլիմանը զբաղեցրել է 4-րդ տեղը։ Իսկ Հայաստանը մրցույթում ներկայացնում էր «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով։ Այս տարի Հայաստանը կրկին ամրապնդեց իր դիրքը «Եվրատեսիլ»-ի լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։