Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինացի զինվորականները Խարկովի շրջանի որոշ հատվածներում տեղափոխվել են նոր դիրքեր՝ ի պատասխան ռուսական զորքերի հարձակման, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Լուկյանցևի և Վոլչանսկի շրջաններում, հակառակորդի կրակահերթի և հարձակման գործողությունների պատճառով մեր զինծառայողների կյանքը պահպանելու և կորուստներից խուսափելու նպատակով ստորաբաժանումները մանևրել և շարժվել են դեպի ավելի շահեկան դիրքեր»։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության հաղորդագրությունում նշվում է, որ ուկրաինական զորքերի ստորաբաժանումները Խարկովի ուղղությամբ հետ են մղել հակառակորդի 11 հարձակում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորեքշաբթի՝ մայիսի 15-ի գիշերը, Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի շարք շրջաններին՝ օգտագործելով ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ, ֆրանսիական HAMMER կառավարվող ռումբեր, ամերիկյան HARM հակառադարային հրթիռներ, խոշոր տրամաչափի հրթիռներ և ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր:
Ղրիմի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը մի քանի հրթիռ են խոցել «ջրային տարածքի վրա և Բելբեկի օդանավակայանի շրջանում»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live