Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի գնանշումները չորեքշաբթի առավոտյան, նախորդ աճուրդի կտրուկ անկումից հետո, բարձրանում են։
Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,51 դոլարով (0,62 տոկոս)՝ մեկ բարելը 82,89 դոլար։ Երեքշաբթի Brent-ը էժանացել էր 0,98 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելը 82,38 դոլար։
WTI-ի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,54 դոլարով (0,69 տոկոս)՝ մեկ բարելը 78,56 դոլար։ Անցած աճուրդներում պայմանագիրն էժանացել էր 1,1 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 78,02 դոլար։
Նախօրեին երկու մակնիշներն աճուրդներն ավարտել են մարտի 12-ի նվազագույնի չափով, այն բանից հետո, երբ ՕՊԵԿ-ը պահպանել էր 2024թ. նավթի պահանջարկի կանխատեսումն աշխարհում, որը նախատեսում էր օրական 2,25 մլն բարելի ավելացում՝ 104,46 մլն բարել/օր։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live