Կողմնորոշվեց․ Ռիկի Մարտինը հայտարարել է, որ պատրաստ է «գիշերային հանդիպումներ» ունենալ կանանց հետ (լուսանկարներ)
PHOTOԼատինաամերիկյան երգիչ Ռիկի Մարտինը ժամանակին միլիոնավոր կանանց ու աղջիկների կուռքն էր։ Եւ երբ նա խոստովանեց, որ համասեռամոլ է, շատ կանանց սրտեր կոտրվեցին։ Տարիների հետ բոլորը համակերպվեցին այդ մտքին, հատկապես, երբ նա սիրավեպ սկսեց բիզնեսմեն Կարլոս Գոնսալոս Աբելլայի հետ եւ փոխնակ մոր օգնությամբ զույգը երկվորյակ որդի ունեցավ՝ Վալենտինոն եւ Մաթեոն։
Սակայն երգիչը օրերս սենսացիոն հայտարարություն է արել՝ մեծ ուրախություն պատճառելով բազմաթիվ երկրպագուհիներին։ Նա ասել է, որ բաժանվել է զուգընկերոջից եւ հասկացել, որ ցանկանում է կանանց հետ հարաբերություններ ունենալ, «գիշերային հանդիպումներ» անցկացնել կանանց հետ։ «Ես երբեք չեմ հերքել, որ ինձ նաեւ կանայք են գրավում, ես բաց եմ ամեն տեսակի սեռական փորձարկումների։ Ես պատրաստ եմ կանանց հետ գիշերներ անցկացնել, բայց առանց սիրո»,- ասել է երգիչը։
Պետք է նշել, որ Մարտինը ժամանակին նաեւ կանանց հետ է հանդիպել։ Նա 14 տարի հանդիպել է դերասանուհի Ջեբեկա դե Ալբայի հետ։ Լուրեր էին պտտվում նաեւ, որ նա եւ երգչուհի Քրիստինա Ագիլերան սիրավեպ ունեն։









1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



