Yerevan, 08.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այնքան խոշոր աչքեր ուներ Ռուբիկը, երկար, մեծ թարթիչներով: Խելացի երեխա էր, երբեք ինձ անհանգստություն չի պատճառել: Երբ եղբայրը ծնվել էր, այնքան ուշադիր ու հոգատար էր նրա նկատմամբ: Ում տեսներ, բարևելուց հետո երկրորդ բառն էր՝ ինչո՞վ օգնեմ: Իրեն «փրկիչ» անունն էին տվել: Բոլորի կողքին կանգնում էր, ընկերասեր էր, չարամիտ չէր: Ասում էր՝ մա՛մ, եթե անգամ ինչ-որ մեկը վատ բան անի իմ նկատմամբ, նույնն անելու իրավունք չունեմ, որովհետև այդ դեպքում ինչո՞վ եմ իրենից տարբերվելու: Անչափ սիրում էր ուսումը: Սիրով է հաճախել դպրոց: Սովորելու տարիներին գեթ մեկ նկատողություն չի ստացել: Մինչև վեցերորդ դասարան բացարձակ գերազանց է սովորել: Իրեն հետաքրքիր էին քիմիան, ֆիզիկան ու կենսաբանությունը, սիրում էր հայոց լեզուն ու գրականությունը, կապված էր այդ առարկաների ուսուցիչների հետ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Ռուբիկի մայրիկը:

Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Ռուբիկն ընդունվել է «Էրեբունի» բժշկական քոլեջի դեղագործական բաժինը: «Բժիշկ դառնալն իմ երազանքն է եղել, բայց այն տարբեր պատճառներով իրականություն չէր դարձել, մանկավարժություն էի ուսանել: Միշտ Ռուբիկին ասում էի՝ երանի դու բժիշկ դառնաս: Իր երազանքն էր կա՛մ լավ խոհարար, կա՛մ լավ բժիշկ դառնալը: Բայց մեր խորհուրդների արդյունքում ընտրեց բժշկությունը: Քոլեջում սովորում էր գերազանց: Այն ավարտելուց հետո քննություն հանձնեց և ընդունվեց «Էրեբունի» բժշկական ինստիտուտի ընդհանուր բժշկության ֆակուլտետ, միանգամից երկրորդ կուրս: Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության»: Ռուբիկը ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 17-ին, ծառայում էր Մարտակերտի հինգերորդ պաշտպանական ինտերնատ զորամասում:

«Ռուբիկն ուրախ էր, որ պետք է ծառայեր, սակայն մի օր ինձ ասաց՝ մա՛մ, բանակ գնալը պարտք է, պարտավոր ենք մեր հայրենիքը պաշտպանել, բայց բարձրագույն սովորող տղաների համար ուսումից երկու տարի կտրվելը հաստատ կխանգարի: Շատ ուրախ ենք իրեն ճանապարհել ծառայության, իհարկե՝ նաև հուզված: Ինքն էլ հուզվեց, բայց մեկ կաթիլ արցունք անգամ չթափեց: Փաթաթվեց ինձ՝ չլացես, մա՛մ, հպարտ եղիր, որ բանակ գնացող տղա ունես: Հավաքակայանում, երբ վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ Արցախում է ծառայելու, այնքան հպարտություն զգացի իր ձայնի, կեցվածքի մեջ, ինձ էլ ասաց՝ մա՛մ ջան, չլացես, ուժեղ տղաներն են Արցախում ծառայում: Արդեն Արցախից, երբ ծառայության վայրն էր ընտրել, կրկին զանգահարեց. «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ զորամաս եմ ընկել, Ռոբերտ Աբաջյանի ծառայած զորամասն է: Ինձ համար սա պատիվ է»:

Տագնապային կանխազգացում ունեցա ու իրեն ասացի՝ Ռուբի՛կ ջան, խոսք ես տալիս, որ պետք է ծառայես ու տուն վերադառնաս, մեզ հերոս պետք չէ: Այդ պահին ուղղակի ժպտաց՝ ամեն մարդ հերոս դառնալ չի կարող, խոսք եմ տալիս՝ անպայման տուն գալ»: Երբ երդմնակալության արարողությունից հետո զորամասի հրամանատարը խնդրում է Գուլեյան Ռուբիկի ծնողներին իրեն մոտենալ, նրանք տարակուսում են: «Անհանգստություն զգացի, հետո արդեն հպարտություն պարգևող խոսքեր լսեցինք՝ շնորհակալություն, որ նման որդի եք դաստիարակել և բանակ ուղարկել»: Ռուբիկը ծառայել է Մարտակերտի առաջին մարտական հերթափոխում: Եղել է դիրքի ավագ: Պատերազմը չսկսած՝ Ռուբիկին նշանակել են կապավոր:

«Զորացրված տղաներն են պատմում, որ մշտապես օգնում էր բոլորին, պարտադրում, որ հերթապահությունը սկսելուց առաջ տաք թեյ խմեն: Արցախի հայաթափումից հետո Մարտակերտից զինվորական մի մարդ Ռուբիկի զորամասից բերել է նրա զինվորական գրքույկը, որտեղ նշված է, թե ինչպիսի զինվոր է եղել, ինչպես է ծառայել, թե որքան գովասանագրեր է ստացել՝ որպես լավ զինվոր: Զրույցներից մեկի ժամանակ Ռուբիկն ինձ ասել էր, որ իր մեծագույն ցանկությունը ծառայությունից վերադառնալուց հետո դեղագործությամբ զբաղվելն ու դեղատներ բացելն է: Ցանկանում էր Արցախի բոլոր զորամասերին անվճար դեղերով ապահովել: Նախքան պատերազմը մեր զրույցները տարբեր թեմաներով էին: Սեպտեմբերին ինձ հետ խոսելիս ասաց, որ բոլորն արդեն օրացույց են կազմել հետհաշվարկ անելու համար: Երբ հարցրեցի, թե ինքը կազմե՞լ է նման օրացույց, բացասական պատասխան տվեց, ասացի՝ ինչո՞ւ, արձագանքեց՝ էհ, մա՛մ, չգիտեմ: Հետո էլ հավելեց, որ իրեն այնքան գովասանագրեր ու պատվոգրեր են տվել, կուղարկի, որ տանեմ իր ինստիտուտ: Պատասխանեցի՝ շուտով զորացրվելու ես, քո ձեռքով կբերես ու կտանես:

«Չէ, մա՛մ, ո՞վ գիտի»: Տագնապային զգացողություն ունեցա, բայց Ռուբիկը կրկին հանգստացրեց»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Ընտանիքը չէր կարողանում կապվել որդու հետ: «Լուր ստացանք, որ Մարտակերտում շելի մեջ 39 տղա է զոհվել: Խուճապի մատնվեցինք, բայց սեպտեմբերի 28-ի երեկոյան Ռուբիկը զանգեց: Սկսեց հանգստացնել ինձ՝ պատերազմի մեջ չենք, մեզ հետ են քաշել, թիկունքում ենք, առաջնագծում պայմանագրայիններն են: Գրեթե ամեն երեկո Ռուբիկը մեզ զանգահարում էր՝ բարձր տրամադրությամբ, կարծես ամեն ինչ շատ լավ է: Միայն երբեմն հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, դուք լա՞վ եք, ու միշտ ասում էր՝ տղաներին հենց նոր հաց ուղարկեցինք, մենք էլ նստած խորոված և խաշ ենք ուտում»: Ռուբիկն ու տղաները եղել են առաջնագծում: Մայրիկի խոսքով, զինվորները եղել են մենակ, հրամանատարական կազմից շատերն էին լքել տղաներին:

«Պատերազմի առաջին օրերին գումարտակի հրամանատարն ասում է, որ պետք է դիրքը փոխեն, այլ ուղղությամբ են գնում: Չորս տղա՝ Ռուբիկը, Գագիկը, Արմանը և Սերժիկը, խնդրում են, որ մեքենան թողնի իրենց մոտ, որ կարողանան տղաներին հաց հասցնել: Տղաներն օրեր շարունակ իջել են գյուղեր, կենդանիներ մորթել, Ռուբիկը կարողացել է իր խոհարարի ձիրքն այդ օրերին դրսևորել: Ուտելիք են պատրաստել, հագուստ հայթայթել և հասցրել դիրքեր՝ տղաներին: Հիմա են տղաներն ասում, որ, փաստորեն, Ռուբիկի երեկոյան յուրաքանչյուր զանգը հրաժեշտի նման է եղել, քանի որ ամեն անգամ նրանք վտանգն աչքերի առաջ անցել են այդ ճանապարհը:Նոյեմբերի 7-ին Ռուբիկն ինձ զանգեց, արդեն լսել էի, որ Շուշին հանձնվել է: Ընդհանուր թեմաներից խոսեցինք, հետո ասացի՝ Ռուբի՛կ ջան, լուրեր են պտտվում, որ Շուշին հանձնվել է: Այդ ժամանակ ասաց, որ Շուշին վաղուց է հանձնված: Իրեն այդ օրերին միշտ ասում էի՝ հիշում ես, չէ՞,որ ինձ խոստացել ես, պետք է հետ գաս, արձագանքեց՝ մա՛մ, կմնամ այստեղ ու տուն կգամ այն ժամանակ, երբ պատերազմն ավարտվի, եթե անգամ տարիներ տևի, մա՛մ, պատրաստ եղիր:

Նոյեմբերի 9-ի կեսօրին՝ ժամը երեքին, զանգահարեց, խոսեց հայրիկի ու ինձ հետ: Արագարագ խոսում էր, ասաց՝ մա՛մ, քեզ լավ նայի, հետո հեռախոսը փոխանցեցի իմ փոքր տղային՝ Նարեկին, եղբորն ասել էր. «Ուր ես հիմա գնում եմ, չեմ վերադառնա, խնդրում եմ, մամայի ու պապայի կողքին կլինես, ինչ ես պետք է անեի, դու կանես, լավ կսովորես, քո երազանքները կիրականացնես»»: Տիկին Արմինեն ասում է՝ պատերազմի օրերին որդին ակնարկ չի արել, որ պատերազմի դաշտում է: Հետո լուսանկարների, տեսանյութերի, զինակից ընկերների միջոցով են նրանք իմացել, թե ինչեր է արել Ռուբիկը պատերազմի դաշտում: Ռուբիկն անմահացել է Մարտակերտում նոյեմբերի 9-ին՝ հրադադարից երկու ժամ առաջ: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այդ օրը բայրաքթարների գրոհ է սկսվել: Ասել են, որ առաջնագծին պետք է զինամթերք հասցնել: Տղաներն ասել են, որ իրենք կհասցնեն զինամթերքն առաջնագիծ: Բայրաքթարը հարվածել է մեքենային, երեքի մարմիններն այրվածքներ են ստացել: Չգիտեմ, թե ինչ հրաշքով, գուցե այն պատճառով, որ շատերը Ռուբիկին սուրբ Գուլե էին կոչում, նրա մարմինն ամբողջական էր, հարվածը եղել էր լ յարդին, ասում էին, որ եթե հագին զրահաբաճկոն լիներ, գուցե փրկվեր»:

Ռուբիկը շուտ է «վերադարձել» տուն: Ռուբիկի զոհվելուց հետո նրա ընտանիքի համար ծանր օրեր էին, որոնք գուցե չեն էլ ավարտվել, բայց մայրիկին ուժ տվեց այն, որ պետք է գալիք սերունդներին ու բոլոր-բոլորին պատմի Ռուբիկի մասին: «Ապրում եմ տղաների կյանքի գնով պահված հայրենիքը մի օր տեսնելու փափագով: Ապրում եմ փոքր տղայիս, ամուսնուս համար, հանուն իմ ընտանիքի փորձում եմ ոտքերի վրա ամուր կանգնել»:

Հ. Գ. - Ռուբիկ Գուլեյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Մարտունիի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management