Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հողը, հայրենիքը, անվտանգությունը, թշնամուն հանձնելու միջոցով «ինքնիշխանություն» հաստատելը 2019թ.-ից իրենց կառավարության ռազմավարական նպատակն է: Մոտավորապես այս միտքն է այսօրվա կառավարության նիստում հայտարարել Նիկոլը:
Բոլոր նորմալ երկրներում նման կառավարությանը հանդուրժելը, կամ պաշտպանելը՝ առնվազն անձի և հասարակության դեմ գործած ծանրագույն հանցագործություն է:
Փատորեն նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք ունեցած ռազմավարական ձեռքբերումները, պետության շահերի առաջ մղումը, անվտանգային համակարգի ամրապնդումը, հայկական Արցախի գոյությունը, պաշտպանական դիրքերի բարելավումը և այլն, դրանք, ըստ դավադիր Նիկոլի՝ մեր երկրի ինքնիշխանության դեմ էի՞ն: Փաստորեն ըստ Նիկոլի, հայ ժողովուրդը ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը:
Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա: Հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը:
Հ.Գ. 1
Նիկոլը բանակի բարձրաստիճան սպայակազմին բարոյապես ոչընչացրեց, ԳՇ բարձրաստիճան սպայակազմին դարձրեց իրեն ծառայող առոչինչ՝ և հեշտությամբ հայաթափեց Արցախը: Բանակի բարձրաստիճան սպայակազմը ևս կրում է Արցախը հայաթափելու արյունոտ մեղսակցությունը:
Հիմա Նիկոլը նույնը անում է ոստիկանության հետ՝ նրան դարձնելով Հայաստանի Հանրապետությունը կազմալուծելու և թուրքական օբյեկտի վերածելու հանցակցի: Ոստիկանությունն այսօր ակամայից աջակցում է Հայ ժողովրդի նոր ցեղասպանության ծրագրի նախապատրաստմանը:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



