Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը վերաբացում է Իրանում իր դեսպանատունը անցյալ հունվարին տեղի ունեցած «ահաբեկչությունից» հետո։ Այս մասին ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Վերջին մի քանի ամսվա ընթացքում երկու երկրի պաշտոնյաների միջև շփումների և բանակցությունների շրջանակում իրանական կողմին փոխանցվել են մեր երկրի ակնկալիքները՝ դեսպանատան անվտանգության լիարժեք երաշխիք տրամադրելու վերաբերյալ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ քննարկվել է դեսպանատան նոր վայրի հարցը, որն ավելի անվտանգ կլինի և կհամապատասխանի դիվանագիտական առաքելության համար անհրաժեշտ պահանջներին։
«Արդյունքում արդեն որոշվել է դեսպանատան նոր վայրը»,- նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատան նոր նստավայրի համար։
Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել էին։
Հարձակումը, որը Բաքուն անվանել է «ահաբեկչական ակտ», հանգեցրել էր դիվանագիտական հարաբերությունների կտրուկ վատթարացման, Ադրբեջանին տարհանել էր իր դեսպանատան աշխատակիցներին Թեհրանից:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live