Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 08։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Գասպարյանն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ազատան բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարիբեկ Ենգոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածը միջին ծանրություն ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթի ենթարկված Ս․ Ենգոյանը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես ավագ օպերլիազոր։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live