Երեք տեսակի գրիպ, որոնք ավելի վտանգավոր են, քան խոզագրիպը
LIFEՎերջին շրջանում խոզագրիպը մի շարք երկրների ահուսարսափի մեջ է պահում։ Այն անխոս, վտանգավոր է, տարեկան այս հիվանդության հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ են մահանում ողջ աշխարհում։ Սակայն պետք է իմանալ, որ կան գրիպի տեսակներ, որոնք շատ ավելի վտանգավոր ու մահաբեր են։
1. «Ասիական» գրիպ - վարակ А(H2N2).

Այս տեսակը հայտնվեց Չինաստանում 1956 թվականին, համարվում է, որ առաջացման պատճառը վայրի բադերի մուտացիան է։ Վարակը սկսեց տարածվել մարդկանց մեջ, եւ 1957-58 թվականների ընթացքում 2 միլիոնից ավելի մարդ մահացավ դրա հետեւանքով։
2. «Հոնկոնգյան» գրիպ – վարակ А(H3N2)

Այս վարակը հայտնվեց Ասիական գրիպի մուտացիայի արդյունքում։ Այն սկսվեց Հոնկոնգում, եւ 1968-69 թվականներին մոտ մեկ միլիոն մարդու մահվան պատճառ դարձավ։
3. «Թռչնի» գրիպ - վարակ А(H5N1)

Հիվանդության առաջին դեպքն արձանագրվեց 1997 թվականին՝ Հոնկոնգում։ Պարզվեց, այս վարակը փոխանցվում է մարդկանց տնային թռչունների միջոցով։ Այս չափազանց վտանգավոր վարակը եւս բազմաթիվ մարդկանց կյանք է խլել։ Բարեբախտաբար, այն շատ արագ չի տարածվում, հակառակ դեպքում մահացածները շատ ավելի շատ կլինեին։



