Yerevan, 06.October.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե դու ուզում ես` Կիրանցը լինի հայկական, դու պետք է Երևանը հայկական պահես․ Մաթևոսյան

POLITICS

Հայաստանի իշխանությունները նշում են, որ ընդամենը 2 տուն է անցել Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում` գիտակցված լռելով այն մասին, որ Կիրանցի բնակիչների տները, փաստացի, հայտնվում են Ադրբեջանի դիրքերի անմիջապես հարևանությամբ։ Այսօր էլ արձագանք է եղել կիրանցեցիների արդար բողոքին․ տեղի է ունեցել Տավուշի մարզպետի և Կիրանցի բնակիչների փակ հանդիպումը, որտեղ ասել են՝ «ճանապարհը երեք ամսում կկառուցվի, Ադրբեջանի տարածքում մնացած տների տերերին էլ փոխհատուցում կտրվի»։

Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նշում է, որ ապօրինի այս գործընթացի լուծումը կարող է լինել  իշխանության հեռացումը: Խոսվում է, որ շարժումը, կարծես, մարել է, ինչին շարժման առաջնորդը հակադարձում է և ասում, որ ոչինչ չի մարել և ամենը ինչպես գծած է, այդպես էլ լինում է։ 

Ի՞նչ է կատարվում, արդյո՞ք մարելու նախանշաններ կան և ի՞նչ զարգացումներ սպասել. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

«Շարժման մասով՝ այնպիսի բան չկա, որ հասարակությունն ինչ-որ բան տոտալ մերժում է։ Մենք, 6 տարի է, ունենք այս իշխանությունը, այս իշխանությունն ունենք պատերազմի խայտառակ ավարտից 4 տարի հետո, և եթե ինչ-որ մեկը կարծում էր, որ մեկ օրվա ընթացքում հնարավոր է ինչ–որ փոփոխություններ անել, ապա լավ չի, որ մարդիկ դեռ այդպիսի պատկերացումներ ունեն»,- ասաց Մաթևոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ երկար ժամանակ քննարկում կար, թե ով է լինելու առաջնորդը, որ ժողովուրդը ոչ մեկին չի հավատում, փողոց դուրս չի գալու, բոլորը համակերպվել են, բայց ահա արձանագրում ենք, որ կա առաջնորդ, որի հետևից ժողովուրդը դուրս է գալիս, ինչը նշանակում է, որ ժողովուրդը, ամեն դեպքում, պատրաստ է դուրս գալ հանրահավաքներին։

«Նիկոլ Փաշինյանը, իրականում, առաջին անգամ կարողացավ լցնել Հանրապետության հրապարակը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Դրանից առաջ մարդաշատ ակցիաներ կային, բայց համեմատելով հանրահավաքի հետ՝ տարբերությունը ակնհայտ է, երբ հավաքում ես հրապարակը, երբ քո հիմնական օպոնենտը հրաժարական է տվել։ Իսկ այս դեպքում Սրբազանը կարողացել է մինչև հրաժարականը հավաքել մարդկանց հրապարակում»,- ասաց Մաթևոսյանը։

Քաղաքագետը նշեց, որ առաջնորդի հարցը, կարծես թե, լուծվել է, ակնհայտ է, որ ժողովուրդը պատրաստ է դուրս գալ փողոց, բացի այդ, մարդկանց պետք է բացատրել, թե ինչի համար են դուրս գալիս փողոց, քանզի՝ «եթե դու ուզում ես՝ Կիրանցը լինի հայկական, դու պետք ա Երևանը հայկական պահես»։

«Ամենամեծ վտանգներից մեկը, որ կախված է Հայաստանի գլխին, դա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է: Դա շատերի ընկալմամբ նույնիսկ ավելի մեծ վտանգ է, քան Տավուշում տեղի ունեցող գործընթացը: Մինչ այս պահը Սյունիքից աջակցություն այս շարժումը չի ստացել, տեսնում ենք, որ բավականին շատ տեղեր կա աշխատելու: Մայիսի 10–ը չդիմավորեցինք նոր կառավարությամբ, բայց աշխատելն է, որ պետք է լինի այս շարժման և Բագրատ Սրբազանի կարգախոսը։ Այս շարժման յուրահատկությունն այն է, որ, ֆորմալ առումով, հայկական չափանիշներով պրոռուսական ուժերից մինչև ծայրահեղ արևմտամետ, որոնք ամեն տեղ ԿԳԲ-ի շպիոններ են տեսնում, բոլորն աջակցել են այս շարժմանը»,- ասաց նա։

Եզրափակելով խոսքը, Մաթևոսյանը նշեց, որ սահմանազատումը գնում է այն ուղղությամբ, որը մատնանշել է ադրբեջանական կողմը.

«Խորը կասկածներ ունեմ, որ Ադրբեջանը կցանկանա այնպիսի սահմանազատում իրականացնել, որ գոնե 1%-ով ապահովի Հայաստանի շահերի պաշտպանությունը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մարիաննա Արամյան

AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts