Իրանում ջրհեղեղի հետևանքով 7 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՋրհեղեղ է տեղի ունեցել Իրանի Ռեզավի-Խորասան նահանգում՝ չդադարող անձրեւների հետեւանքով։ Ջրհեղեղի հետեւանքով մահացել է առնվազն յոթ մարդ։ Մի քանի մարդ էլ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով նահանգի ճգնաժամային կառավարման վարչության ղեկավար Սեյեդ Ռըզա Աբբաս Նեյշաբուրիի հայտարարությունը։ Մեշխեդ նահանգի ղեկավար Մոհսուն Դավարին էլ հայտարարել է, որ տարհանվել է Չենարկ գյուղի 150 բնակիչ եւ Սուլթանաբադ գյուղի 300 բնակիչ։
Իրանական Օդերեւութաբանական կազմակերպությունից տեղեկացրել են, որ նոր հեղեղումներ կարող են լինել Իրանի հյուսիս-արեւելքում եւ կոչ են արել Ռըզավի-Խորասան, Հյուսիսային Խորասան, Գյուլիսթան եւ Սեմնանա նահանգների բնակիչներին պահպանել անհրաժեշտ միջոցները։ Եղանակային պայմանների «նարնջագույն» մակարդակ է սահմանվել Ֆարս եւ Արդեբիլ նահանգում։ Մի շարք շրջաններում էլ ինտենսիվ անձրեւները շարունակվելու են։