«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ պաշտպանեց տիտղոսը, «Արսենալը» երկրորդն է
SPORT«Մանչեսթեր Սիթին» պաշտպանեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վերջին տուրում ընդունեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ հաղթեց 3:1 հաշվով։
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։
«Մանչեսթեր Սիթին» 91 միավորով գրավեց առաջին տեղը։
Լոնդոնի «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ 89 միավորով երկրորդն է։
Երրորդ տեղը գրավեց «Լիվերպուլը», որը 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին» եւ վաստակեց 82 միավոր։
Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 3:1 (տեսանյութ)
Ֆիլ Ֆոդեն, 2, 18, Ռոդրի, 59 - Մոհամեդ Կուդուս, 42
«Արսենալ» - «Էվերտոն»՝ 2:1 (տեսանյութ)
Տակեհիրո Տոմիյասու, 43, Կայ Հավերց, 89 - Իդրիսա Գեյե, 40
«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:0 (տեսանյութ)
Ալեքսիս Մաք Ալիսթեր, 34, Ջարել Կուանսա, 40
Հեռացում՝ Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոն»), 28