Երեխան թքում է, մայրը ծիծաղում են․ ինչպես են ծնողները դաժանություն դաստրիարակում երեխաների մեջ
LIFEՕրեցօր շատանում են դեպքերը, երբ դեռահասները կամ երեխաները դաժանաբար ծեծում են իրենց հասակակիցներին։ Որն է պատճառը, որ երեխաների մեջ դաժանություն է ձեւավորվում։
Ռուս հոգեբան Սվետլանա Մերկուլովան ներկայացրել է պատճառները։ Թողտվություն Ծնողական կույր սերը ոչ մի լավ բանի չի բերում։ Նման երեխաները մեծանում են համոզմունքով, որ իրենց ամեն ինչ կարելի է։
Օրինակ, երեխան մորը կծում է, նա չի ասում, որ ցավեցրեց իրեն, կամ երեխան թքում է, մայրը ծիծաղում է։ Երեխային էլ թվում է, թե բնական է, ամեն ինչ նորմալ է։ Սկսում է խփել ծնողին, թքել վրան ու մտածում՝ այդպես էլ պետք է լիներ։
Ծնողի խնդիրն է բացատրել իր երեխային, թե ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Այն, որ չի կարելի ծնողին խփել, չի կարելի կատվին քարով հարվածել եւ այլն։ Պետք է քննարկել նրա հետ երեւույթը, որպեսզի երեխան հասկանա, որ մեղավոր է այդ արարքի մեջ։
2. Դաժան վերաբերմունքը
Երեխայի դաժան մեծանալու հերթական պատճառներից է։ Ծնողը դաժան է վերաբերվում նրան, հոգեբանորեն ճնշում, նվաստացնում, երեխան էլ սկսում է նույնկերպ դաժան վարվել նրանց հետ, ովքեր իրենից թույլ են։ Չի կարելի երեխային ծեծել կամ նվաստացնել։
3. Անտարբերություն
ԵԹե տանը երեխային անտարբերության են մատնում, նրան չեն ընդունում իբրեւ կարեւոր եւ արժեքավոր մարդ, երեխան կարող է դաժան արարքներ թույլ տալ, որպեսզի այդկերպ գրավի ծնողների ուշադրությունը։ Այդ տարբերակով նա կսկսի անել բաներ, որոնք ուշադրություն են գրավում՝ անկախ նրանից, թե ինչ է անում։
4.Առանձնահատուկ լինելու գաղափարը
Նման տրամադրվածություն լինում է այն ընտանիքներում, որտեղ ծայրահեղ ինքնասիրահարվածության մթնոլորտ է՝ մենք ընտրյալ ենք, մենք լավագույնն ենք, իսկ մնացած մարդկանց կարող ենք արհամարհել։ Նման դաստիարակությունը պարտադիր բերում է դաժան մարդ մեծացնելու։
5. Հասարակության կողմից մերժումը
ԵԹե ձեր երեխան ինչ-որ բանով տարբերվում է մյուսներից՝ ավելի գեր է կամ ինչ-որ խնդիր ունի եւ այլն, նրան կարող են սկսել ծաղրել։ Նման երեխաները դաժանություն են կուտակում, նա ցանկանում է ցավ պատճառել իրեն նեղացնողին։ Եթե ծնողը չաջակցի երեխային, չխոսի նրա հետ, նա կարող է չարացած ու դաժան մարդ մեծանալ։
6. Ընտանեկան մթնոլորտ
Երեխայի դաստիարակության համար շատ կարեւոր է, թե ինչպես են ծնողները վերաբերում իրար։ Եթե ամուսինները ամեն առիթով գոռում են իրար վրա, ձեռք բարձրացնում իրար վրա, երեխան նույն վարքն է ընդօրինակում։
7.Շրջապատ
Երբեմն դաժան պահվածքը թույլ է տալիս ինքնավստահ զգալ քեզ, ամենակարող։ Երբ դպրոցում մեկը խփում է մյուսին, բոլորը նրան իբրեւ ամենակարողի են նայում։ Մյուս երեխաներին էլ թվում է, որ հենց այդպիսի պահվածքն է շրջապատին դուր գալիս, ու նրանք դաժան են դառնում։ Այս դեպքում ամենակարեւորը ծնողների պահվածքն է, որպեսզի կարողանան բացատրել երեխային, որ այդպես չի կարելի, դա ճիշտ չէ։



