Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ
SOCIETYՙԱմիօ բանկ՚ ՓԲԸ և ԿԳՄՍ նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթավճար տրամադրելու վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրել են Ամիօ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ազամատ Խակույը հուշագրի ստորագրումը համարում է պատմական իրադարձություն, որը պետություն և բիզնես համագործակցության միջոցով ստեղծում է նոր չափանիշներ ու հնարավորություններ, ինչը չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանք է:
ՙՄեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք մենք հավատում Հայաստանի ապագային: Այս քայլն առաջին հերթին նշանակալից ներդրում է մարդկային կապիտալում, ովքեր վաղը ստեղծելու են իրենց երազած ապագան Հայաստանի համար: Շնորհակալություն եմ հայտնում, և վստահ եմ, որ այս համագործակցությունը կընդլայնվի՚,- ասել է Ազամատ Խակույը:
«Կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը պետության առաջընթացի առաջնային գործոններ են, և շատ կարևոր է, որ մասնավոր հատվածը ևս ներդրում է կատարում այս ոլորտում՝ համահունչ պետական քաղաքականությանը: Հույս ունենք՝ ձեր օրինակը կլինի վարակիչ այլ տնտեսվարողների համար ևս»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Ամիօ բանկն իրականացնում է իր առաջին մասշտաբային բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթավճար:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Amio Era-ի ինստագրամյան էջում՝ https://bit.ly/4duSLKi
Կրթությունը հնարավորություն է…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: