Գործադուլը մեկնարկած է. ի՞նչ են պահանջում փաստաբանները
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խնդիրը վերաբերում է հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններին, որով փաստաբանական գործունեությունը ներառվում է հարկման բացասական դաշտում՝ ԱԱՀ-ի և շահութահարկի տիրույթում։ Սրանով պայմանավորված, մենք ունենում ենք բացասական հետևանքներ, ինչպես ՀՀ քաղաքացու, այնպես էլ՝ փաստաբանության համար:Այս մասին այսօր հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ անդրադառալով փաստաբանների գործադուլին: Նշենք, որ փաստաբանները մեկ օրով գործադուլ են անում՝ պահանջելով Ազգային ժողովից «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:
«Դեռևս 2019 թվականին այսպիսի նախագիծ դրվել էր շրջանառության մեջ, հետագայում այն հանվել է։ Այս տարի ևս այն դրվել է շրջանառության մեջ՝ առանց որևէ հիմնավորման։ Նույնիսկ Փաստաբանների պալատին չէին տեղեկացրել, որ նախագծում կատարվում է փոփոխություն, և փաստաբանական գործունեությունը ենթարկվելու է լրացուցիչ հարկման: Այս նախագծի կիրառման հետևանքով փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի ավելանալու է։ Ծառայությունների 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի։ ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու այդ ինքնարժեքի համար վճարել ավելին։ Այս պահին ՀՀ դատարաններում ունենք մոտ 250 հազար գործ։ Սա նշանակում է, որ 250 հազար քաղաքացու առնվազն առնչվում է այս փոփոխությունը»,- ասել է Բաբայանը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live