Շվեդիան ավելի քան 6 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական աջակցության համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիայի կառավարությունը և «Շվեդիայի դեմոկրատներ» կուսակցությունը համաձայնության են հասել Ուկրաինային 2024-2026 թվականների համար 6,5 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության եռամյա ծրագիր ստեղծելու շուրջ: Այս մասին հայտարարություն է տարածել թագավորության կառավարությունը։
«Կառավարությունը և «Շվեդիայի դեմոկրատները» պայմանավորվել են ստեղծել Ուկրաինային ռազմական աջակցության եռամյա շրջանակային ծրագիր՝ 2024-2026 թվականների համար 75 միլիարդ շվեդական կրոն (6,5 միլիարդ եվրո) ընդհանուր գումարի` տարեկան 25-ական միլիարդ շվեդական կրոն (շուրջ 2,2 միլիարդ եվրո)», - ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։
Ուկրաինային Շվեդիայից կողմից տրամադրվող ընդհանուր ռազմական և քաղաքացիական աջակցությունը կկազմի ավելի քան 100 միլիարդ շվեդական կրոն (8,6 միլիարդ եվրո), պարզաբանվում է հաղորդագրության մեջ։
Իշխանությունները նշել են, որ Ուկրաինային աջակցությունը պետք է ցուցաբերվի այնպես, որ «չխաթարվի Շվեդիայի պաշտպանունակության ամրապնդումը, և դուրս չմղվեն մյուս անհրաժեշտ բարեփոխումները», որոնք վերաբերում են այդ թվում երկրի վերազինմանը։