Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանին հարվածելու վերաբերյալ Ստոլտենբերգի կոչը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կոչը՝ վերացնել Ուկրաինայի կողմից արևմտյան զենքով ռուսական տարածքին հարվածելու սահմանափակումները, ազդանշան պետք է լինի նրանց համար, ովքեր պատրաստվում են մասնակցել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ստոլտենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին չեղարկել Կիևի ռեժիմի կողմից ողջ Ռուսաստանի թիրախների վրա հարձակումների սահմանափակումները, դա օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր հրավիրված են Շվեյցարիայում կայանալիք ենթադրյալ «խաղաղության համաժողովին»»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինային զենք մատակարարող դաշնակիցներին կոչ է արել վերացնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը: