Երգչուհի Ալսուն 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի հայտնի երգչուհի Ալսուն 18 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվում է Յան Աբրամովից։
Զույգն ունի երեք երեխա, ամուսնալուծության պատճառների մասին տեղեկություն չկա։ Գույքի բաժանման եւ խնամքի իրավունքների մասին հայցերը Ալսուն և Աբրամովը մտադիր են տալ ամուսնալուծությունից հետո։
«Երեխաներ ունեցող ամուսինների ամուսնալուծության վերաբերյալ քաղաքացիական գործը դատարանը գրանցել է մայիսի 24-ին»,- նշված է ՌԻԱ Նովստիում։
Երգչուհին այս գործով ներկայացված է որպես հայցվոր։
Նշենք, որ Ալսուն Աբրամովի հետ ամուսնացած է 2006-ից։ Նույն թվականին աստղն ունեցել է իր առաջնեկին։ Աղջկան անվանել են Սաֆինա։ 2008-ին ծնվել է աստղի երկրորդ աղջիկը՝ Միկելան։ 2016-ին երգչուհին ունեցել է որդուն՝ Ռաֆայելին։ Ալսուն պատմել է, որ աղջիկների ծնվելուց հետո լիովին խորացել է մայրության պարականությունների մեջ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live