«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է
SOCIETYՄայիսի 28-ին ականատես եղանք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախադեպը չունեցող խայտառակ միջադեպին՝ երկրի ապազգային իշխանությունը, իրեն բնորոշ մեթոդներով, փորձեց արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի գործող վարչախմբի ղեկավարի թիկնապահների և ոստիկանների Հայրապետի դեմ կատարված ճղճիմ գործողությունները։
Տեղի ունեցածը Հայաստանի ներկայիս իշխանությունների վախերի և ամբողջությամբ սպառված լինելու հերթական ապացույցն է։
Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանում քաղաքական մեծամասնության օր առաջ հեռանալու հրատապությունը։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում միավորվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շուրջ ձևավորված և այլևս անկասելի համազգային միասնությանը։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն