Կոչ ենք անում զերծ մնալ ազգը մասնատող քայլերից․ Արցախի թեմ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի թեմի հայտարարությունը՝ ոստիկանների կողմից այսօր Վեհափառ Հայրապետի՝ Սարդարապատի հուշահամալիր մուտք գործելու խոչընդոտման դեպքի առնչությամբ․
«Մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր:
Հայոց Հայրապետը և հոգևոր դասը հանդիպեցին հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա, մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշները, հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհեցին և աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:
Դատապարտում ենք ոստիկանական ուժերի նման վարքագիծը Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ և կոչ ենք անում զերծ մնալ ազգային մասնատման տանող նմանատիպ քայլերից:
Թող Տերը արթնություն ու զգոնություն տա մեր ազգին և անսասան պահի հայոց սահմանները»։