Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը տեղափոխվել է հոգեբուժական բաժանմունք
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մայիսի կեսերին մահափորձ կատարած Յուրայ Ցինտուլան տեղափոխվել է բանտային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք, հաղորդում է սլովակական Markiza հեռուստաալիքը։
«Յուրայ Ցինտուլան գտնվում է Տրենցին քաղաքի բանտային հիվանդանոցում, պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ առողջական խնդիրներ ունի նա: Ըստ մեր տեղեկությունների՝ նա պետք է որ գտնվի հոգեբուժական բաժանմունքում»,- նշել է Markiza-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 71-ամյա Ցինտուլան գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, և նրա տեղափոխումն այս հաստատություն կարող էր արվել կանխարգելիչ նպատակներով։
Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին: Հարձակվողը հինգ կրակոց է արձակել, ոստիկանները տեղում ձերբակալել են կրակողին:
Ըստ ՆԳՆ-ի՝ հարձակվողը քաղաքական դրդապատճառներով է առաջնորդվել և համաձայն չի եղել երկրի Նախարարների կաբինետի գործողություններին, այդ թվում՝ Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցմանը դեմ հանդես գալուն։ Նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում։