Աշխարհն ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը. Էրդողան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ցեղասպանությունը, որը Գազայում իրականացնում է Իսրայելը, թևակոխել է ավելի արյունալի փուլ. աշխարհն ուղիղ եթերում հետևում է Նեթանյահու անունով վամպիրի բարբարոսությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«ՄԱԿ-ը ոչ միայն չկարողացավ կանգնեցնել ցեղասպանությունը, այլև չկարողացավ պաշտպանել անգամ սեփական անձնակազմին և մարդասիրական աշխատողներին: Գազայում զոհվեց ոչ միայն մարդկայնությունը, այլև ՄԱԿ-ի հոգին։ Իսրայելը սպանեց մարդկայնությունը Գազայում: Եվրոպան ոչնչացրեց սեփական արժեքները, ոտնահարեց բոլոր այն արժեքները, որոնք Եվրոպան դարձնում են Եվրոպա: Հիմա ես մի քանի խոսք ունեմ իսլամական աշխարհի համար. ինչի՞ եք դեռ սպասում ընդհանուր որոշում կայացնելու համար: Ալլահը ձեզանից, մեզանից բոլորից հաշիվ է պահանջելու», - ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ ոչ մի պետություն, այդ թվում՝ Թուրքիան, անվտանգ չի լինի, քանի դեռ Իսրայելը չի ենթարկվում միջազգային իրավունքին:
«Այս ցեղասպանությունը, այս բարբարոսությունը, այս դաժանությունը պետք է անհապաղ դադարեցվի մարդկության միասնական ջանքերով, քանի դեռ Նեթանյահուն և նրա հանցախումբը լիովին դուրս չեն եկել վերահսկողությունից», - ասել է Էրդողանը: