«Հեղափոխության պահապանները» հերքում են. զինված չեն եղել
INTERVIEW«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է հոդված` «Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների» վերնագրով, որում նշել է, թե «Հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպության անդամները 2020 թվականի նոյեմբերի 9-ից զինված գտնվել են կառավարական ամառանոցներում։
«Հեղափոխության պահապաններ» ՀԿ նախագահ Հայկ Ստեփանյանը past.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը` նշելով, որ ՀԿ որևէ անդամ չի եղել զինված։ «Արդեն 1,5 տարի է, ինչ դուրս եմ եկել ՔՊ պատգամավորական ցուցակից։ Առաջին իսկ օրվանից միացել եմ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և մինչ օրս ՀԿ բոլոր անդամներով մասնակցում ենք շարժման ակցիաներին», - նշեց Ստեփանյանը։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



