«Ամենամեծ սուտը իմ մասին՝ ես շատ հարուստ ընտանիքից եմ, դրա համար էլ «առաջ եմ գնում»». Սուրեն Պողոսյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասան, երգիչ Սուրեն Պողոսյանը:
- Ինչպե՞ս են սկսվում Ձեր աշխատանքային և ոչ աշխատանքային առավոտները
-Աշխատանքային օրերը սկսվում են շատ շուտ ու մի կերպ, բայց ոչ աշխատանքայինները շատ ավելի վատ են սկսվում, որովհետև չեմ սիրում օրերը, երբ ոչինչ չունեմ անելու
- Հաջողության հասնելու համար ի՞նչն է առանցքային՝ աշխատասիրությո՞ւն, խե՞լք, թե՞ ծանոթ
- Իհարկե, ի սկզբանե խելք, հետո աշխատասիրություն, դրանց արդյունքում էլ ձեռք են բերվում կարևոր ծանոթները
- Ամենամեծ սուտը, որ լսել եք Ձեր մասին
- Ամենամեծ սուտը, որ լսել եմ իմ մասին այն է, որ ես շատ հարուստ ընտանիքից եմ, դրա համար էլ «առաջ եմ գնում»
- Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնիությունը
- Հայտնիությունը ընդամենը ավելացրեց մասնագիտական առումով պատասխանատվության զգացումը ու ինձ շատ ավելի գնահատված զգալու հնարավորություն տվեց
- Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս
- Մաքրասեր, հումորի զգացումով, ազնիվ ու նպատակասլաց ( կայացած)
- Ի՞նչ է Ձեզ պետք երջանիկ լինելու համար
- Ես բավականին երջանիկ եմ ինձ համարում: Փառք Աստծո զբաղվում եմ իմ սիրած գործով, ունեմ ֆանտաստիկ ընտանիք, մնացածը ժամանակի հարց է:
- Ձեր բնավորության ո՞ր գիծը կփոխեիք հնարավորության դեպքում
– Մարդկանց շատ չէի վստահի, ինչպես նաև մի փոքր կավելացնեի համբերատարությունս
- Տաքսու մեջ հնչող վատ երաժշտությունը ստիպված լսո՞ւմ եք, թե՞ խնդրում եք անջատել
- Եթե տրամադրությունս բարձր է լինում` լսում եմ, նույնիսկ սթորիներ եմ անում, իսկ եթե վատ տրամադրությամբ եմ լինում, միանշանակ խնդրում եմ անջատել
- Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել
- Սուտը և ինչ-որ բանի մասին հստակ չիմացող, բայց վստահ սեփական կարծիքը առաջ տանող մարդիկ
-Ի՞նչ հարց կուզեիք հնչեր, բայց չհնչեց
- Կուզեի հարց հնչեր քաղաքականության մասին, և ես պատասխանեի, որ քաղաքական հարցերի չեմ պատասխանում
Հեղինակ Անի Մնացականյան