Հյուսիսային Կորեան 10 բալիստիկ հրթիռ է արձակել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական ծով. Yonhap-ը սկզբում հայտնել էր մեկ բալիստիկ հրթիռի արձակման մասին: Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն ավելի ուշ պարզաբանել է, որ արձակվել է մոտ 10 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։
«Հյուսիսային Կորեան շարունակում է բալիստիկ հրթիռներով սադրանքները փորձնական արձակման պատրվակով, բայց այդքան մեծ քանակությամբ արձակումն անսովոր է։ Զինվորականները վերլուծում են մանրամասն բնութագրերը, ներառյալ հրթիռի մոդելը և թռիչքի հեռահարությունը»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ճապոնական առափնյա պահպանությանը, հրթիռներն ընկել են ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Մայիսի 27-ին Հյուսիսային Կորեան հաղորդել է ռազմական հետախուզական արբանյակ տեղափոխող նոր տիպի հրթիռի անհաջող արձակման մասին։ Հրթիռը պայթել է օդում։ Ավելի վաղ՝ մայիսին, Հյուսիսային Կորեան արդեն մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ էր արձակել, որոնք բոլորն ընկել էին Կորեական թերակղզու և Ճապոնիայի միջև ընկած ծովը։