Անաստասիա Զավորոտնյուկը մահացել է հոսփիսում՝ ամուսնու գրկում. ռուսական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անաստասիա Զավորոտնյուկը մահացել է 53 տարեկանում. 5տարի շարունակ դերասանուհին փորձարարական բուժման շնորհիվ պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Եվ այս ամբողջ ընթացքում նրա հետ էր ամուսինը՝ Պյոտր Չերնիշևը։ Նա մահացել է նրա ձեռքերում՝ հոսփիսում, փոխանցում է kp.ru-ն։
Դերասանուհին մահից առաջ չի կարողացել շարժվել։ Նա տառապում էր գլխացավերից, որոնք կարող էին մեղմվել միայն ամենաուժեղ ցավազրկողներով։
Նշվում է, որ Անաստասիայի երրորդ ամուսինն իր սիրելիին ապահովել է պատշաճ խնամք և բուժում:
«Իմ հիանալի դայակը» (Моя прекрасная няня) սերիալի աստղի վիճակը կտրուկ վատացել է երկու շաբաթ առաջ։ Մինչ այս արտիստին տեղափոխել էին Քաղցկեղի պետական կենտրոն՝ պրոցեդուրաների։
2023 թվականի վերջին նա բուժման ևս մեկ թանկարժեք կուրս է անցել մասնավոր կլինիկայում։ Սակայն գլիոբլաստոման չի նահանջել։ Սա ամենաագրեսիվ չարորակ ուռուցքներից է, որից մահացել են Դմիտրի Խվորոստովսկին և Ժաննա Ֆրիսկեն։
Հիշեցնենք, որ դերասանուհու հիվանդության մասին հայտնի է դարձել 2019թ.-ին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live