«Ժողովուրդ». Երեկ ռուսական ռուբլու համար հերթական սև օրն էր
ECONOMICS«Ռուբլին արժեզրկվում էր ժամ-ժամ, և արդեն օրվա վերջին 1 դոլարի փոխարժեքը ռուսական ռուբլով հասավ 86 ռոլբլու։ Ինչպես հայտնի է՝ ռուսական ռուբլու հերթական կտրուկ արժեզրկումը պայմանավորված է նավթի միջազգային գների անկմամբ։ Անցած տարվա վերջի դրությամբ նավթի գները պահպանվում էին մեկ բարելը 45 դոլարի սահմաններում։ Այս տարվա սկզբից «սև ոսկու» միջազգային գները կրկին սկսեցին իջնել, և մի քանի օրում մեկ բարել նավթի գինը 30 դոլարից էլ էժանացավ։
Երեկվա դրությամբ արդեն նավթի միջազգային գինը մեկ բարելի դիմաց իջել էր մինչև 27 դոլար։ Հայկական դրամի համեմատ ռուսական ռուբլու փոխարժեքը իջել է մինչև 1 ռուբլին 5 դրամ։ Ի դեպ, ի տարբերություն ռուսական ռուբլու նախորդ արժեզրկումների, որոնց ժամանակ հայկական դրամը ևս շատ արագ, կտրուկ արժեզրկվում էր, այս անգամ, բարեբախտաբար, նման երևույթի մենք ականատես չենք լինում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։