Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը
SOCIETYՕրերս տեղի ունեցավ Ամիօ բանկի աշխատակիցների և Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի աշխատանքային հանդիպում-քննարկումը:
Հանդիպման ընթացքում ջերմ և ընկերական միջավայրում քննարկվեցին Ամիօ բանկի և Վիզա ընկերության երկարատև համագործակցությունը, համատեղ իրականացված ծրագրերն ու գովազդային արշավները:
Ամիօ բանկի Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը շնորհավորեց Ամիօ բանկին և Վիզա ընկերությանը հերթական հետաքրքիր և երկար սպասված պրոդուկտի՝ Visa Business Signature քարտի մեկնարկի կապակցությամբ:
ՙՀամոզված եմ, որ մեր նոր համատեղ պրոդուկտը մեծ հետաքրքրություն կառաջացնի կորպորատիվ հաճախորդների շրջանում, քանի որ Ամիօ բանկի համար մեծ նշանակություն ունեն կորպորատիվ հաճախորդները, որոնց համար բանկը մշտապես կատարելագործում է իր պրոդուկտների և ծառայությունների շարքը՝ պահպանելով հաճախորդների անվիճելի վստահությունը՚,- ասել է Սոֆյա Մաճկալյանը:
Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի խոսքով Visa Business Signature քարտն ամենաբարձրակարգ դասի քարտն է Հայաստանում:
ՙՀպարտությամբ եմ ներկայացնում Visa Business Signature քարտը, որը մենք թողարկեցինք այս տարի հունվարին, իսկ այսօր տոնում ենք մեր աշխատանքի արդյունքները: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և նորարարությունների ներդրմանը՚,- ասել է Դիանա Կիգուրաձեն:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: